Կարպիս Սուրենյան
Կարպիս Սուրենյան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Կարպիս Յովհաննէս Սարկաւագեան |
Ծնվել է | օգոստոսի 21, 1925 |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Վախճանվել է | հոկտեմբերի 5, 2011 (86 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | թարգմանիչ և արձակագիր |
Կրթություն | Մելքոնյան կրթական հաստատություն (1945) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1961) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Խորհրդային արվեստ |
Պարգևներ | |
Կարպիս Սուրենյան Վիքիքաղվածքում |
Կարպիս Հովհաննեսի Սուրենյան (Սարկավագյան) (օգոստոսի 21, 1925, Աթենք, Հունաստան - հոկտեմբերի 5, 2011, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1955 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին ավարտել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, 1967 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1946-1958 թվականներին աշխատել է որպես Հայաստանի պետական երգչախմբի երգիչ։ 1958-1959 թվականներին աշխատել է «Սովետական արվեստ» ամսագրում։ 1959-1961 թվականներին սովորել է Մոսկվայի գրական բարձրագույն դասընթացներում[1]։ 1947-1958 թվականներին երգել է Հայաստանի պետական երգչախմբում։ 1961-1966 թվականներին՝ եղել է «Սովետական արվեստ» ամսագրի երաժշտական բաժնի վարիչ[2]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակվել են Սուրենյանի «Մաքուր ձեռքեր» (1959), «Բնիկ ո՞րտեղացի եք» (1969), «Արևորդիներ» (1979), «Ոգու ամրոցներ» (1982) վիպակների, պատմվածքների, էսսեների ժողովածուները։ «Արևորդիներ» վիպակ-էսսեում, որի յուրօրինակ հերոսներն են Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը, շոշափված է հայրենադարձության թեման։ Սուրենյանի էսսեները հատկանշվում են քնարա-փիլիսոփայական շնչով ու ոճով։ Գրել է «Դոստոևսկու մեծ հոգսը և մեծ նորարարությունը» էսսե-ուսումնասիրությունը։ Թարգմանել է Ֆ. Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպը, Ջ․ Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարը, Վիլյամ Սարոյանի պատմվածքներից («Պատերազմ է հայտարարվել», 1963)[3]։
Օրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանի հասակից Սուրենյանը օրագիր է պահել, որը հրատարակվել է նրա կյանքի վերջին տարիներին երկու հատորով («Սարգիս Խաչենց» հրատարակչություն, 2005 և 2007]թթ․)։ Օրագրությունը արտահայտում է նրա վաղ մանկությունը Աթենքում, պատանեկանությունը՝ Կիպրոսում և երկրորդ աշխարհամարտից հետո՝ կյանքը Խորհրդային Հայաստանում։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է գրեթե 60 տարվա ժամանակահատված։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաքուր ձեռքեր (պատմվծքներ), Երևան, Հայպետհրատ, 1959։
- Բնիկ որտեղացի եք (էսսեներ), Երևան, «Հայաստան», 1969։
- Արևորդիներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 330[4][5]։
- Ոգու ամրոցներ։ Սովետական գրող, 1982, 512 էջ[6]։
- Հին պատմություն։ (Վիպակ և էսսեներ)։ Ազգ, 1999, 315 էջ[7]։
- Դոստոևսկու գաղտնիքը։ ՀԳՄ հրատարակչություն, 2007, 224 էջ[8]։
- Որագիր։ 1943-2001։ Սարգիս Խաչենց, 2005[9]։
Թարգմանություններ (ռուսերենից և անգլերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Սարոյան Վ., Պատերազմ է հայտարարվել, Հայպետհրատ, 1963։
- Դոստոևսկի, Կարամազով եղբայրներ, հ. 1, Երևան, «Հայաստան», 1970, 544 էջ։
- Դոստոևսկի, Կարամազով եղբայրներ, հ. 2, Երևան, «Հայաստան», 1970, 696 էջ։
- Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 1, Երևան, «Հայաստան», 1975, 510 էջ։
- Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 2, Երևան, «Սովետական գրող», 1977, 740 էջ։
- Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 3, Երևան, «Սովետական գրող», 1979, 712 էջ։
- Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 4 Երևան, «Սովետական գրող», 1980, 424 էջ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղիշե Չարենցի անվան մրցանակ, 1982
- Մովսես Խորենացու» մեդալ, 2002
- «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, 2004
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «Կարպիս Սուրենյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Սուրենյան, Կարպիս (1979). Արեվորդիներ. "Sovetakan Groġ" Hratarakč'owt'yown.
- ↑ Արևորդիներ
- ↑ Սուրենյան, Կարպիս Հովհաննեսի (1982). Ոգու ամրոցներ. Սովետական գրող.
- ↑ Սուրենյան, Կարպիս Հովհաննեսի (1999). Հին պատմություն։ (Վիպակ եւ էսսեներ). Ազգ. ISBN 9789993082705.
- ↑ Սուրենյան, Կարպիս (2007). Դոստոեվսկու գաղտնիքը. ՀԳՄ հրատարակչություն. ISBN 9789994174034.
- ↑ Սուրենյան, Կարպիս Հովհաննեսի (2005). Որագիր: 1943-2001. Սարգիս Խաչենց. ISBN 9789993059448.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Օգոստոսի 21 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Աթենք քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 5 մահեր
- 2011 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ արձակագիրներ
- Հայ թարգմանիչներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Անգլերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ տղամարդ գրողներ